«Միլանում» հիացած են «Ռեալից» վարձավճարով տեղափոխված Ա. Խիմենեսի խաղից: Մեծ հավանականությամբ, «ռոսոներիները» կօգտագործեն 18-ամյա ֆուտբոլիստին 5 միլիոն եվրոյով գնելու շանսը:
«Սերուցքայինները» հնարավորություն ունեն մինչև 2025 թվականի ամառ կամ 2026 թվականի ամառ վերադարձնելու կանտերանոյին:
Հատկանշական է, որ մադրիդցիները հիմա մտածում են՝ «Իսկ ինչու՞ Խիմենեսին առհասարակ թողեցինք հեռանալ»: Նրա ելույթները շատ տպավորիչ էին և որոշ ժամանակ անց նա կարող էր դառնալ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ:
Հավանական է, որ Խիմենեսի հեռանալու որոշումը կապված էր 2022/23 ծանր մրցաշրջանի հետ, որում նա վստահության չարժանացավ ո՛չ Ռաուլի «Կաստիլյայում», ո՛չ Արբելոայի «Խուվենիլ Ա»-ում: