«Ռեալի» վինգեր Ռոդրիգոն պատմել է Լուկա Մոդրիչի խորհրդի ու նրա հետ ունեցած հարաբերությունների մասին:
«Միշտ երախտապարտ կլինեմ Մոդրիչին, որի հետ հիանալի հարաբերություններ ունենք: Երբ այդքան էլ շատ չէի խաղում, նա ասում էր, որ շարունակեմ աշխատել ու իմ ժամանակը կգա: Դրանից հետո յուրաքանչյուր օր ավելի քրտնաջան էի աշխատում: Ու եկավ իմ ժամանակը: Սկսեցի շատ խաղալ, գոլեր խփել ու կարևոր խաղացող լինել թիմի համար»,- Ռոդրիգոյի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռոդրիգոն նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ, որը նախատեսված է մինչև 2028 թվականը:
Fanat, Realmadrid.am