• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե որքան գումար է առաջարկել «Կոմոն» Նիկո Պասի տրանսֆերի համար

Հոդվածներ

Հայտնի է, թե որքան գումար է առաջարկել «Կոմոն» Նիկո Պասի տրանսֆերի համար
22.08.2024
796 0

Նիկո Պասը մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի «Կոմոյի» կազմում։ 

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, «Ռեալը» արգենտինացու տրանսֆերի արդյունքում կստանա 6 մլն եվրո և բացի այդ, հետագայում վերավաճառքի դեպքում կստանա գումարի 50%-ը։ «Սերուցքայինները» նաև իրավունք ունեն ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու։

Նշվում է, որ գործարքն արդեն համաձայնեցվել է։ 

Նախորդ մրցաշրջանում Պասը հիմնական թիմի կազմում 3 անգամ է դուրս եկել խաղադաշտ և դրանցից մեկում կարողացել դառնալ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված