Հոդվածներ

«Ռիվեր Փլեյթը» ցանկանում է վերադարձնել Մաստանտուոնոյին
02.06.2026
64 0

Ֆրանկո Մաստանտուոնոն կարող է վերադառնալ «Ռիվեր Փլեյթ»։ 

Ինչպես հայտնում է ESPN-ի լրագրող Խուան Պատրիսիո Բալբին, արգենտինական ակումբը ցանկանում է ձեռք բերել թե՛ Մաստանտուոնոյին, թե՛ կիսապաշտպան Կլաուդիո Էչեվերիին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»։ Իսպանական ու անգլիական ակումբների հետ առաջին կոնտակտներն արդեն եղել են։ 

Նշվում է, որ Էչեվերիի տեղափոխությունն ավելի մոտ է իրականությունը՝ հաշվի առնելով իր ներկայիս թիմում ունեցած կարգավիճակն ու վերադառնալու ցանկությունը։ 

Մաստանտուոնոն «Ռեալի» կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։ Էչեվերին մրցաշրջանի մի մասն անցկացրեց «Բայերի» կազմում առանց արդյունավետ գործողությունների, իսկ մյուս մասը «Ժիրոնայի» կազմում՝  մասնակցելով 17 հանդիպման ու դառնալով 1 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված