Հոդվածներ

Եվ 50 օր անց՝ Բելինգեմ
23.03.2026
108 0

Անգլիացին գրեթե երկու ամիս տևած վնասվածքից հետո նորից խաղաժամանակ ստացավ «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում:

Ջուդ Բելինգեմը պաշտոնապես վերադարձել է: Վնասվածքից հետո վերադառնալու համար դերբիից ավելի մեծ բեմահարթակ չկար: Անգլիացին վնասվածք էր ստացել ձախ ոտքի կիսաջլակազմ մկանի շրջանում «Ռայոյի» դեմ խաղում, ինչն էլ սկիզբ դրեց բացակայության մի շրջանի, որն ի վերջո սպասվածից ավելի երկար տևեց:

Բելինգեմն արդեն մի քանի օր է, ինչ լիարժեք մարզումներ էր անցկացնում Վալդեբեբասում: Մինչ այդ նա մեկնել էր Մանչեսթեր՝ թիմակիցների կողքին լինելու համար, սակայն «Էթիհադի» խոտածածկին նրան տեսնելու հնարավորությունները զրոյական էին, ինչպես և զգուշացրել էր Արբելոան նախախաղային ասուլիսի ժամանակ:

Մադրիդ վերադառնալուն պես անգլիացին ամեն ինչ արեց մադրիդյան դերբիին պատրաստ լինելու համար: Եվ այդպես էլ եղավ: Նա 74-րդ րոպեին փոխարինեց Արդա Գյուլերին և խաղադաշտ վերադարձավ վնասվածք ստանալուց 50 օր անց: Գրեթե երկու ամիս «չոր հողի վրա» մնալուց հետո:

«Բեռնաբեուում» կայացած խաղից հետո Բելինգեմը կմեկնի իր ազգային հավաքական՝ Տուխելի կողմից հրավեր ստանալուց հետո: Այս անգամ դա տեղի ունեցավ: Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբին, երբ նա վերադարձել էր ուսի վնասվածքից, հավաքականի մարզիչը նրան չէր հրավիրել, և նա մնացել էր Վալդեբեբասում՝ մարզավիճակը վերականգնելու համար: