«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խնդրել է ակումբի ղեկավարությանը նոր հարձակվող գնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, տեղեկացնում է AS-ը:
Լուկա Յովիչի հեռանալուց հետո երկրորդ հարձակվողի պարտականությունները կարող են ստանձնել Մարիանո Դիասն ու կանտերանո Ուգո Դուրոն:
Ավելի վաղ նշել էինք, որ պոտենցիալ թեկնածուների թվում են Սերխիո Ագուերոն, Արկադիուշ Միլիկը, Օլիվյե Ժիրուն, Ալեքսանդր Լակազետը:
2020/21 մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am