Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ռեալը» նվազագույն հաշվով առավելության հասավ 4-րդ դիվիզիոնը ներկայացնող Կասերենյոյի նկատմամբ։
Էդեն Ազարը տեղ էր գտել «Սերուցքայինների» մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 68 րոպե։
Այդ ընթացքում բելգիացին որևէ հարված չի կատարել մրցակցի դարպասին, որևէ հաջող անցում չի ձեռնարկել և որևէ օդային փոխանցում չի կատարել դեպի մրցակցի տուգանային հրապարակ։
Los Merengues, Realmadrid.am