AS-ի հետ զրույցի ընթացքում Ռոբերտո Կարլոսը մեկնաբանել է ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքները՝ անդրադառնալով «Ռեալ» - «Լիվերպուլ» զույգին։
«Առաջին խաղը կայանալու է Մադրիդում։ «Ռեալը» այժմ տեմպ է հավաքում և պետք է դիմակայության ելքը վճռի սեփական հարկի տակ։
Կարևորն այն է, որ Զիդանը այնպես է նախապատրաստել իր ֆուտբոլիստներին, որ այդ խաղին կարողանա օգտագործել գրեթե բոլորին։
Նրա տրամադրության տակ լավագույն ֆուտբոլիստներն են, և Զիդանի համար հեշտ է «Ռեալը» մարզելը։
Երբ խաղը այնպես չի գնում, նրա տրամադրության տակ ևս 8 բարձրակարգ ֆուտբոլիստներ կան, ովքեր կարող են փոխել խաղի ընթացքը։ «Ռեալը» պետք է անհանգստանա, բայց «Լիվերպուլը» պետք է դա անի ավելի շատ». ասել է Կարլոսը։
Los Merengues, Realmadrid.am