ԵՎՐՈ 2020-ի մեկնարկից առաջ Բելգիայի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց, որին մասնակցեց նաև Էդեն Ազարը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեզը իր կարծիքն է հայտնել Ազարի ֆիզիկական վիճակի մասին։
«Ազարի նպատակը խաղադաշտ դուրս գալն էր։ Կապ չունի, թե որքան խաղաժամանակ է նա ստացել։ Կարծում եմ սա ավելի շատ հոգեբանական պահ է։
Հիմա նրան ավելի շատ խաղաժամանակ է անհրաժեշտ։ Հաջորդ քայլը մենք կանենք մարզումների ընթացքում։
Դժվար է ասել, թե երբ նա լիովին պատրաստ կլինի։ Կարծում եմ, որ դա կախված է շատ հանգամանքներից։ Կարևորն այն է, որ բժշկական անձնակազմի տեսանկյունից ամեն բան կարգին է». նշել է Մարտինեզը։
Los Merengues, Realmadrid.am