Հոդվածներ

Ֆլորենտինո Պերեսը կորցնում է ինքնատիրապետումը
13.05.2026
471 0

Խոսե Լուիս Հուրտադոյի կարծիքը

«Ես հրաժարական չեմ տալու»: Ռուբիալեսի պես՝ հենց այսպես սկսեց Ֆլորենտինո Պերեսն իր ելույթը: Դրանից հետո նա հայտարարեց ընտրությունների նշանակման մասին, ինչից հետո սկսվեց մի աննախադեպ «տեսություն» մամուլի էջերով: Եզրակացությունն այն է, որ «Ռեալ Մադրիդին» այժմ այնքան պետք է կիսապաշտպան, որքան իմիջի մասնագետ, ով նախագահին կասի, թե որքան կարևոր է այս դարում նման միջոցառումները լավ պատրաստելը:

Ֆլորենտինո Պերեսը նստեց, բացեց մի սև թղթապանակ ու սկսեց խառնել թղթերը. մի անկարգություն, որը նման էր թիմի բարձր պրեսինգին: Մինչ նա զբաղված էր հեռախոսով, սկսեց հերթով «հաշիվներ մաքրել» ABC թերթի հետ՝ այն անվանելով «մի պարբերական, որն ինձ շատ է սիրում»:

Աշխատակիցները

Սոսիոները (անդամները) և երկրպագուները պատասխանների էին սպասում, բայց հանդիպեցին մի սևեռուն մտքի. «Ես դադարեցնելու եմ իմ բաժանորդագրությունը ABC-ին»: Սա էր այն բացատրությունը, որին սպասում էր մադրիդիստը ֆանտաստիկ մրցաշրջանից հետո: Պերեսը հիշեցրեց, որ հաջողությամբ ղեկավարում է մի ընկերություն, որն ունի 170․000 աշխատակից: Իրականում մադրիդիստին հետաքրքրում են այն 25 աշխատակիցները, ովքեր հագնում են ակումբի զինանշանով մարզաշապիկը:

Մինչ նա անդադար նայում էր թղթերին՝ փորձելով դրանք կարգի բերել, հիշեց բոլորին՝ Relevo-ին, Խոսե Մարիա Գարսիային, Խուանմա Կաստանյոյին, «Սեգուրոլայի տղաներին» և Ռելանյոյին: Նրա կարծիքով՝ նրանք բոլորը «կազմակերպված արշավի և դավադրության» մասնակիցներ են:

Հարգանքի տուրք Մոուրինյոյին

Նախագահը բացահայտեց «Նեգրեյրայի գործով 500-էջանոց դոսյեի» մասին, որը պետք է հանձնվի ՈւԵՖԱ-ին: Բայց սա դեռ ամենը չէ. «Այն աղջիկը»,– այսպես նա խոսք տվեց երեք տասնամյակի փորձ ունեցող լրագրողուհուն, քանի որ մյուսները (տղամարդիկ) «շատ տգեղ են»:

Փորձեցին կարճել մամուլի ասուլիսը, բայց Ֆլորենտինոն թույլ տվեց ավելի շատ հարցեր: Նա արդեն «տաքացել էր» ու այլևս թղթերին չէր նայում: Այսպես ավարտվեց այս տարօրինակ ելույթը: Հանրային խոսքի բոլոր կանոնները տապալվեցին: «Ֆլորենտինոն չի հեռանալու: Ինձ պետք է ուժով հանեն այստեղից»: Նա վերցրեց իր թղթերն ու գնաց: Դա հարգանքի տուրք էր այն ամենին, ինչ սպասվում է: Մոուրինյոն ավելի լավ չէր անի:


Ամենակարդացված