• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • As. Ռյուդիգերը համաձայնել է մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը

Հոդվածներ

As. Ռյուդիգերը համաձայնել է մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը
18.05.2026
44 0

«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կմնա թիմում ևս մեկ մրցաշրջան։ 

As-ի տեղեկություններով, գերմանացին ընդունել է ակումբի առաջարկը՝ երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը մեկ տարով։ Նշվում է, որ ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագրի ցանկություն է ունեցել, սակայն ընդունել է ակումբի առաջարկը՝ հասկանալով տարեց ֆուտբոլիստների նկատմամբ գործող հատուկ քաղաքականությունը։ Ռյուդիգերի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը։ 

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում 33-ամյա պաշտպանը մասնակցել է 18 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am