UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը (ռուս մարզիկը հայտնել է կարիերան ավարտելու մասին, սակայն գոտու մենամարտ դեռևս չի եղել) КраСава YouTube ալիքին տված հարցազրույցի ընթացքում ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի և Մեսսիի միջև:
-Խաբի՛բ, բոլորը գիտեն, որ դու և Ռոնալդուն ընկերներ եք: Պատմի՛ր Կրիշտիանուի մասին մի բան, որի մասին քչերը գիտեն, և որը շատ է տպավորել քեզ:
- Մենք պարբերաբար հաղորդակցվում ենք, շփվում ենք: Մեր հանդիպման ընթացքում բանավիճում էինք մոտիվացիան պահպանելու հարցում: Ռոնալդուն ասաց՝ շատ կցանկանար, որ որդին գերազանցեր իրեն, սակայն մտահոգվում է, որ դա տեղի չի ունենա: Ինչու՞. որովհետև որդու տարիքում Կրիշտիանուն երազում էր հասարակ խաղակոշիկների մասին, իսկ նա վաղուց մի քանի զույգ ունի: Նման դեպքերում «սպորտային քաղցը» հագենում է, և մարզիկը շատ արագ կորցնում է մոտիվացիան:
Այս օրինակը շատ դուր եկավ ինձ. հենց սա է Կրիշտիանուի հաջողության գրավականը: Նա երբեք չի հագենում տիտղոսներից, և, եթե չեմ սխալվում, արդեն 31 տիտղոս է նվաճել: Կարծում եմ՝ դեռ 2-3 տարի կշարունակի «ռմբահարել»:
-Կրիշտիանու, Զլատան, Մեսսի. նշիր նրանց՝ ըստ տաղանդի:
- Սա դավադրություն է (ծիծաղում է): Առաջին տեղում, կարծում եմ, կնշեմ Ռոնալդուին:
-Իսկ ո՞վ կլինի երկրորդը:
-Զլատանը նույնպես մեծագույն ֆուտբոլիստ է, սակայն նվաճումներով, կարծում եմ՝ Մեսսին:
Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել ստորև.
Fanat, Realmadrid.am