• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսը հանդիպում կունենա Մոուրինիոյի և «Ռեալի» ղեկավարության հետ

Հոդվածներ

Վինիսիուսը հանդիպում կունենա Մոուրինիոյի և «Ռեալի» ղեկավարության հետ
02.08.2026
52 0

Վինիսիուս Ջունիորը որոշիչ հանդիպումներ կունենա «Ռեալի» ղեկավարության և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ։ Այս մասին հայտնում է As-ը։ 

Բրազիլացին արձակուրդից պետք է վերադառնա օգոստոսի 2-ին և հաջորդ օրը ներկայանա մարզման։ Նա նախ մտադիր է քննարկել իր ապագան Մոուրինիոյի հետ, իսկ հետո արդեն ակումբի ղեկավարության։ 

Վինիի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ հունիսին։ «Ռեալում» հույս ունեն նոր պայմանագիր կնքել նրա հետ, սակայն չեն պատրաստվում բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները։ Եթե համաձայնության հասնել չհաջողվի, «Սերուցքայինները» պատրաստ են դիտարկել նրա տրանսֆերը։

Հիշեցնենք, որ վինգերի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Արսենալը»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված