Հոդվածներ

Անչելոտի․ «Նա ինձ համար անփոխարինելի ֆուտբոլիստ է»
14.03.2025
537 0

Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Վիլյառեալին» (15.03.2025, 21:30):

«Ռեալի» գլխավոր մարզիչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք դեռ վերականգնվում ենք «Ատլետիկոյի» դեմ խաղից, քանի որ այն շատ քիչ ժամանակ առաջ էր։ Վաղը մեզ ավելի լավ կզգանք։ Այնուամենայնիվ, չենք հասկանում՝ ինչու պետք է հենց վաղը խաղանք, երբ առնվազն 72 ժամ է պետք վերականգնման համար։

Հունվարից սկսած խաղում ենք ամեն 2-3 օրը մեկ։ Կարծում եմ՝ խաղերն անչափ շատ են։ Ֆուտբոլիստների վերականգնումը չի հետաքրքրում ֆուտբոլային կազմակերպություններին։ Նրանց հետաքրքրում են միայն հեռուստատեսային իրավունքներից ստացվող գումարները։

Չնայած բոլոր դժվարություններին՝ արդեն մարտ ամիսն է, և մենք դեռ պայքարում ենք Չեմպիոնների լիգայում, Լա Լիգայում և Իսպանիայի գավաթում հաղթելու համար։ Վերջին 3 մրցաշրջանների ընթացքում նման բան չի եղել»։

«Վինիսիուսը չի մարզվել ընդհանուր խմբու՞մ։ Նրան ավելի շատ հանգիստ էր հարկավոր, նա կկարողանա խաղալ «Վիլյառեալի» դեմ։ Վինիսիուսը որևէ խնդիր չունի, պարզապես հոգնած էր։

Մենք ավելի լավ ենք խաղում առանց Վինիսիուսի՞։ Վինիսիուսը ինձ համար անփոխարինելի ֆուտբոլիստ է։ Նա շատ բան է արել «Ռեալի» համար»։

«Ռ. Ասենսիոն առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի ազգային հավաքակա՞ն։ Մենք նշել ենք դա։ Դա հիանալի նորություն է, նա դա վաստակել է իր քրտնաջան աշխատանքով։ Ցանկանում եմ Ռաուլին ամենալավը»։

11–մետրանոց հարվածաշարում Խ. Ալվարեսի չեղարկվա  գոլի շուրջ վեճե՞րը։ Ես դա չեմ հասկանում։ Մեզ համար այդ հանդիպումը ավարտված է, հիմա կենտրոնացած ենք հաջորդ խաղի վրա»։

«Ատլետիկոյի դեմ խաղի լրացուցիչ ժամանակում Էնդրիկին դաշտ մտցրի, որպեսզի նա իրացնի 11–մետրանո՞ց։ Ո՛չ, նա դաշտ մտավ, որովհետև թարմ ֆուտբոլիստ էր պետք»։


Ամենակարդացված