Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հունվարի 11-ին կմրցի «Վալենսիայի» հետ, որը գլխավորում է իտալացի Ջենարո Գատուզոն:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նախախաղային մամուլի ասուլիսին բացահայտել է, որ անձնական խնդիրներ է ունեցել իր հայրենակցի հետ:
«Մենք որոշ հրաշալի պահեր ենք ապրել միասին, քանի որ համատեղ երկար ժամանակ ենք անցկացրել ու հաղթել: Միշտ չէ, որ մեր հարաբերությունները գերազանց են եղել, բայց ես չեմ ուզում խոսել անձնական հարաբերությունների մասին»,- ասել է Անչելոտին:
«Ռեալ Մադրիդ» - «Վալենսիա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Fenomeno, Realmadrid.am