Հոդվածներ

El Confidencial. Պերեսը մրցակից ունի նախագահական ընտրություններում
18.05.2026
69 0

«Ռեալի» նախագահական ընտրություններում Ֆլորենտինո Պերեսը մրցակից կունենա։ 

El Confidencial-ի փոխանցմամբ, էներգետիկ ընկերության ղեկավար Էնրիկե Ռիկելմեն որոշել է իր թեկնածությունը դնել առաջիկա ընտրություններում։

Բիզնեսմենը կարծում է, որ երկու անհաջող մրցաշրջաններից և վարկանիշի անկումից հետո թիմին այլընտրանք է պետք։ Չնայած նրան, որ Ռիկելմեի հարազատները նրան զգուշացրել են քիչ շանսերի մասին, այնուամենայնիվ գործարարը որոշել է պայքարել այդ պաշտոնի համար։

Նա արդեն դիմել է մի քանի բանկերի և ներկայացրել 194 մլն եվրոյի երաշխիք։ Անձամբ Պերեսը նման երաշխիք ներկայացնելու կարիք չունի։

Ռիկելմեին սպասում են դեռ մի քանի արգելքներ, որոնց նպատակը՝ ինչպես նշվում է, մրցակցություն չունենալն է։ 

Los Merengues, Realmadrid.am