Հոդվածներ

Դանի Կարվախալի ապագայի հարցով որոշում է կայացվել
17.05.2026
87 0

34–ամյա Դանի Կարվախալն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռեալից», հաղորդում է The Athletic–ը։

Իսպանացի պաշտպանն ու թիմի ավագը հեռանում է ազատ գործակալի կարգավիճակով։ 34–ամյա ֆուտբոլիստը ծանուցվել է, որ «սերուցքայինները» մտադիր չեն նրան նոր պայմանագիր առաջարկել։

Կարիերան Սաուդյան Արաբիայում կամ Մերձավոր Արևելքի այլ երկրում շարունակելը նույնպես դժվար է՝ այդ տարածաշրջանում լարված իրադարձությունների պատճառով։

Հիշեցնենք, որ Կարվախալը «Ռեալի» սան է և թիմի կազմում անցկացրած 449 խաղում դարձել է 14 գոլի ու 65 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված