Հոդվածներ

«Յուվենթուսը» պայմանագիր է առաջարկել Ռամոսին
03.11.2020
2444 0

Այսօր Սերխիո Ռամոսը Մադրիդի «Ռեալի» կազմում խաղալու է «Ինտերի» դեմ։ Հանդիպումը երկու թիմերի համար էլ անչափ կարևոր է։ Իսպանացու ապագայի հարցը, սակայն, շարունակում է անպատասխան մնալ։ Նա արդեն առաջարկներ ունի «ՊՍԺ»-ից և «Յուվենթուսից»։

 Chringuito TV-ի հետ զրույցի ընթացքում լրագրող Էդուարդո Ինդան մանրամասներ է հայտնել։ 

«Ես արդեն ասել եմ, որ Ռամոսը առաջարկներ ունի «ՊՍԺ»-ից և «Յուվենթուսից»։ Երկու թիմերն էլ նրան առաջարկում են գրեթե նույն չափի աշխատավարձ, ինչ նա ստանում է «Ռեալում», սակայն երկարաժամկետ պայմանագրի դեպքում այն կարող է նույնիսկ ավելի շատ լինել։ 

Նույնիսկ, եթե «Ռեալում» նշում են, որ ամեն բան ընթանում է իր հունով, կարող եմ ասել, որ Ռամոսը և Պերեսը համաձայնության հասնելուց դեռ շատ հեռու են։ Ռամոսը ցանկանում է մնալ «Ռեալում», բայց եթե նրան շահավետ առաջարկ չանեն, ապա չի բացառվում, որ նա հեռանա ակումբից». ասել է իսպանացի լրագրողը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված