Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հիասթափված է, որ չի խաղա ԱԱ–2026–ում։
Սա միայն ամրապնդել է նրա վստահությունը, որ պետք է նոր մարտահրավերներ փնտրել «Արքայական ակումբի» սահմաններից դուրս, հաղորդում է TEAMtalk–ը։
Ֆրանսիացին ակտիվորեն ուսումնասիրում է տրանսֆերային շուկան և բանակցություններ է վարում ակումբների հետ։ «Ռեալը» պատրաստ է 57․5 միլիոն եվրոյի դիմաց հրաժարվել նրանից։
Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան մասնակցել է 42 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հայերեն