Հոդվածներ

Պաշտոնական․ Խաբի Ալոնսոն՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026
104 0

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն դարձավ «Չելսիի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիական ակումբը Ալոնսոյի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ իսպանացին կսկսի իր գործունեությունը հուլիսի 1–ից։

Հիշեցնենք, որ Ալոնսոյի նախորդ ակումբը «Ռեալ Մադրիդն» էր, որը գլխավորել էր 2025 թվականի հունիսից մինչև 2026 թվականի հունվարը։

Այս ժամանակահատվածում նա անցկացրել էր 28 հանդիպում, տոնել 20 հաղթանակ, 3 խաղ ավարտվել էր ոչ–ոքի, իսկ 5–ն ավարտվել պարտությամբ։


Ամենակարդացված