• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթեց «Ատլետիկին». չեմպիոնության հարցը կվճռի վերջին տուրում (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալը» նվազագույն հաշվով հաղթեց «Ատլետիկին». չեմպիոնության հարցը կվճռի վերջին տուրում (տեսանյութ)
16.05.2021
3111 0

Լա լիգայի նախավերջին տուրում «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» հետ։ Արձանագրվեց 1-0 հաշիվը։

Հանդիպման հաշիվը բացվեց 68-րդ րոպեին, երբ, ստանալով Կազեմիրոյի փոխանցումը, Նաչոն գնդակն ուղարկեց գրեթե անպաշտպան դարպասը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր չարձանագրվեցին։

Զուգահեռաբար ընթացող խաղերում «Բարսելոնան» 2-1 հաշվով պարտվեց «Սելտային», իսկ «Ատլետիկոն» 2-1 հաշվով հաղթեց «Օսասունային»։

Վերջին տուրից առաջ «Ատլետիկոն» վաստակել է 83 միավոր, իսկ «Ռեալը»՝ 81։ Չեմպիոնի կոչումը նվաճելի համար «Ռեալը» պետք է հաղթի «Վիլյառեալին» և «սերուցքայիններին» կբավարարի անգամ «Վալյադոլիդ» - Ատլետիկո» խաղի ոչ-ոքի արդյունքը, քանի որ միավորներով անգամ հավասարվելով «ներքնակների» հետ, լրացուցիչ խաղերում ունեցած  արդյունքի հաշվին կստանա առավելություն։


Ամենակարդացված