Կարլո Անչելոտին «Ալավեսի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ընթացքում խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին և հաստատել, որ այդ ցուցակում է հայտնվել նաև Մարսելոն։
«Մենք զրույց չենք ունեցել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին։ Ուղղակի խոսել և պլանավորել ենք մինչմրցաշրջանային հատվածը։
Համատեղել ենք ֆիզիկական պատրաստվածությունը տակտիկական և տեխնիկական պատրաստվածության հետ։ Շարք է վերադարձել Կարվախալը, սակայն այժմ խնդիրներ ունի Մարսելոն։ Նա վնասվածք ունի, բայց կարծում եմ, որ շատ շուտով նա ևս կվերադառնա ընդհանուր խումբ». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am