Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ Լա լիգայի մրցավարական կազմն ամբողջությամբ պետք է փոխվի: Այս մասին հաղորդում է Marca-ն:
«Սերուցքայինները» բողոք են ներկայացրել նաև Իսպանիայի առաջնության 12-րդ տուրից հետաձգված՝ «Վալենսիա» - «Ռեալ» խաղի վերաբերյալ, որտեղ Վինիսիուս Ժունիորը կարմիր քարտ էր ստացել մրցակցի դարպասապահի սադրանքի պատճառով, իսկ Ջուդ Բելինգեմի 11-մետրանոցի ժամանակ էլ դարպասապահն առաջ էր եկել, սակայն մրցավարը կրկնել չէր տվել հարվածը:
Տանտերերի գոլից առաջ էլ կանոնները խախտվել էին Ռոդրիգոյի նկատմամբ:
Հիշեցնենք, որ «Ռեալը» կամային հաղթանակ էր տարել 2-1 հաշվով:
Fanat, Realmadrid.am