«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարիերան կարող է շարունակել Լա լիգայում:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, ուրուգվայցին դգհոհ է, որ քիչ խաղաժամանակ է ստանում Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից հետո:
Նշվում է, որ «կարմիր սատանաների» ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: Գործարքը կարող է կայանալ հունվարին:
Նախորդ մրցաշրջանում Կավանին 39 հանդիպում էր անցկացրել մանկունյանցիների կազմում՝ դառնալով 17 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am