Մադրիդի «Ռեալը» մտադիր է «Կոմոյից» հետ գնել արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասին և նրան հնարավորություն տալ հիմնական թիմում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում։ Աղբյուրի տվյալներով՝ «Սերուցքայինները» պատրաստվում են վճարել 10 միլիոն եվրո։
Նշվում է, որ մադրիդցիները ցանկանում են ֆուտբոլիստին ընդգրկել հիմնական կազմում, մինչդեռ «Կոմոն» հույս ունի պահպանել Պասին թիմում ևս մեկ մրցաշրջան։
Նիկո Պասը «Ռեալի» համակարգ է տեղափոխվել «Տեներիֆեի» ակադեմիայից 12 տարեկանում։ «Կոմոն» նրան ձեռք էր բերել 2024 թվականին՝ պահպանելով «Ռեալի» համար 10 միլիոն եվրոյով հետգնման տարբերակը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն