• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Նա այս մրցաշրջանում ավելիին կարող է հասնել, քան նախորդում էր»

Հոդվածներ

Անչելոտի․ «Նա այս մրցաշրջանում ավելիին կարող է հասնել, քան նախորդում էր»
18.09.2024
1274 0

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։

«Մբապեն ինձ չզարմացրեց, բայց ես պետք է նշեմ, որ նա ֆանտաստիկ տաղանդ է։ Նա Չեմպիոնների լիգայում հաղթելու մեծ երազանք ունի։ Կարծում եմ, որ նա ճիշտ վայր է ընտրել երազանքն իրականացնելու համար»։

«Բելինգեմի աճը «Ռեալ» տեղափոխվելուց հետո՞, կարծում եմ, որ Ջուդը զարմացրեց բոլորին նախորդ մրցաշրջանում և հիմա էլ շատ լավն է։ Կարծում եմ, որ այս մրցաշրջանում ևս նա նույնքան օգտակար կլինի, որքան նախորդում էր։

Ենթադրում եմ, որ այս մրցաշրջանում նա անգամ ավելիին կհասնի, քանի որ բավարար որակներ և ուժեղ բնավորություն ունի, ինչպես նաև կարևոր մարդ է հանդերձարանում»։

«Սա իմ կարիերայի լավագույն կա՞զմն է, դժվար է համեմատելը, բայց հաստատ ֆանտաստիկ կազմ է։ Եթե մենք իրացնենք մեր որակները, ապա կարող ենք մրցունակ լինել այս մրցաշրջանում»։

«Չեմպիոնների լիգայում նոր ձևաչափ է, սակայն մեր մոտեցումն այս մրցաշարին մնում է նույնը։ Ինձ համար «Ռեալը» ֆանտաստիկ մրցաշար է, մենք ուրախ ենք դրա մեկնարկի կապակցությամբ»։


Ամենակարդացված