Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հավատում է, որ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ունի բոլոր որակները՝ «Արքայական ակումբը» գլխավորելու համար:
Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հայտնի ինսայդերի տեղեկություններով, Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո հենց մադրիդյան գրանդի նախկին ֆուտբոլիստը կստանձնի թիմի ղեկը:
Հիշեցնենք, որ Ալոնսոյի գլխավորությամբ «Բայերը» դարձել էր Գերմանիայի չեմպիոն՝ չկրելով պարտություն:
Fanat, Realmadrid.am