Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է վարում ակումբի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ՝ նրան նոր դերում վերադարձնելու վերաբերյալ։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, 36-ամյա գերմանացուն առաջարկվում է պաշտոն զբաղեցնել ակումբի սպորտային կառուցվածքում։
Սպասվում է, որ Կրոսը կմասնակցի կազմի ձևավորման գործընթացին, կներկայացնի ակումբի շահերը և աջակցություն կցուցաբերի թիմին մարզաբազայում։ Վերադարձի դեպքում նա կաշխատի սերտ համագործակցությամբ Ֆլորենտինո Պերեսի, Խոսե Անխել Սանչեսի և Խունի Կալաֆատի հետ։
Ակումբում բարձր են գնահատում Կրոսի փորձն ու հեղինակությունը, որը կարիերան ավարտել է գրեթե երկու տարի առաջ։ Չնայած «Ռեալի» ցանկությանը՝ երկարաձգել նրա պայմանագիրը Եվրո 2024-ից հետո՝ ֆուտբոլիստը նախընտրել էր կենտրոնանալ ընտանիքի և սեփական ակադեմիայի վրա։
Ակնկալվում է, որ Կրոսը կարող է կրկնել Զինեդին Զիդանի ուղին, որը Մադրիդում իր աշխատանքը սկսել էր խորհրդականի դերից։ Կրոսը «Ռեալում» հանդես է եկել 2014-ից 2024 թվականներին՝ 10 տարվա ընթացքում նվաճելով 22 տիտղոս, այդ թվում՝ Լա Լիգայի 4 և Չեմպիոնների լիգայի 5 գավաթ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն