Իսպանիայի առաջնության 33–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ռեալ Սոսիեդադին» (26.04.2024, 23:00):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը
«Մեր նպատակները պարզ են, մեզ 7 միավոր է բաժանում Պրիմերայում չեմպիոնությունից և մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ հասնել դրան։ Այո, մենք մտածում ենք նաև ՉԼ–ի մասին, սակայն ամեն տեղ պետք է առավելագույնը ներդնենք, այդ պատճառով էլ Սան–Սեբաստիանում հաղթանակը լավագույն տարբերակն է»։
«Կարծում եմ, որ Բելինգեմն ու Ռոդրիգոն պատրաստ կլինեն վաղվա հանդիպմանը։ Մենդին հանդիպումը բաց կթողնի, նախընտրում եմ նրան պահել ՉԼ–ի հանդիպման համար»։
««Բարսելոնայում» մնալու Չավիի որոշու՞մը, պետք է հարգել կարծիքի փոփոխությունը։ Նա լավ աշխատանք է կատարել «Բարսելոնայում» և լավ է ճանաչում ակումբը։ Իմ կարիերայի ընթացքում ես նույնպես շատ եմ փոխել կարծիքս։ Դա արգելված չէ»։
«Միլիտաոն թափ է հավաքում, սակայն 100 տոկոսով դեռ պատրաստ չէ։ Չնայած միգուցե պատրաստ է, կամ միգուցե՝ ոչ։ Կուրտուայի հետ ամեն բան կարգին է և նա կարող է մասնակցել «Կադիսի» դեմ խաղին (4.05, 18:15)։
«Վինիսիուսի լավագույն որակներից մեկն այն է, որ նա կանգ չի առնում։ Նա դեռ կատարելագործվելու տեղ ունի տուգանային հրապարակում խաղի, առանց գնդակի տեղաշարժի հարցում և նա կկատարելագործվի։ Նա ամեն որակ ունի դրա համար»։
«Ում կտայի «Ոսկե գնդա՞կը», Վինիին և Բելինգեմին, երկուսին էլ»։