• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իսպանիայում հաստատել են, որ «Ռեալում» սխալ են հետազոտել Մբապեի ծունկը

Հոդվածներ

Իսպանիայում հաստատել են, որ «Ռեալում» սխալ են հետազոտել Մբապեի ծունկը
24.03.2026
74 0

«Ռեալը» կոպիտ սխալ է թույլ տվել Մբապեի բուժման ընթացքում։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին «Սելտայի» դեմ կայացած խաղից ի վեր ֆրանսիացու մոտ ծնկի հատվածում խնդիրներ կային։ Նա մի շարք հանդիպումներ բաց թողեց հունվարին ու փետրվարին։ 2 օր առաջ Կիլիանը հայտարարեց, որ ամբողջովին ապաքինվել է։

Ավելի վաղ ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն հայտարարել էր, որ «Ռեալում» հետազոտել են Մբապեի առողջ ծունկը, իսկ ակումբը աշխատանքից հեռացրել է ողջ բժշկական անձնակազմին։

COPE-ի իսպանացի լրագրող Միգել Անխել Դիասը ևս հաստատել է, որ ձախ ծնկի փոխարեն ակումբի բժիշկները հետազոտել են աջ ծունկը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված