Գերմանացի լեգենդար կիսապաշտպանի անկեղծ խոստովանությունը ակումբի և Ֆլորենտինո Պերեսի մասին:
«Մադրիդում» ինձ միշտ շատ բարձր են գնահատել: Այս ակումբում տիրում է ընտանեկանին նման մի մթնոլորտ, և դա միշտ սկսվում է ղեկավարներից: Հենց առաջին օրվանից Պերեսը միշտ զրուցել է ինձ հետ, գիտեր՝ երբ է պետք ինձ վրա ճնշում գործադրել, և երբ՝ ազատություն տալ: Մեր հարաբերությունները նրա հետ կառուցված են միմյանց հանդեպ անսասան հարգանքի վրա:
Ֆլորենտինոն մշտապես զրուցում էր ոչ միայն ինձ հետ, այլև բոլոր մյուսների հետ, երբ գալիս էր հանդերձարան: Նրանից ինչ-որ մարդկային ջերմություն է ճառագում, և ես դա միշտ շատ եմ գնահատել:
Ես եղել եմ «Մադրիդի» մի քանի հանդերձարանների մասնիկ. շատ խաղացողներ են եկել «Ռեալ Մադրիդ», շատերը՝ հեռացել, սակայն մթնոլորտը երբեք չի փոխվել: Ես ինձ միշտ շատ հարմարավետ եմ զգացել «Մադրիդում», ինչպես նաև շատ պաշտպանված՝ դժվար ժամանակներում, և մենք կարողացանք հաղթահարել նաև դրանք: Հենց դա է ակումբին դարձնում առանձնահատուկ:
Ահա թե ինչու ես որոշեցի կարիերաս ավարտել հենց այնպես, ինչպես ավարտեցի, քանի որ ուզում էի հրաժեշտ տալ ամենաբարձր մակարդակի վրա: «Մադրիդը» միշտ կլինի իմ տունը: Չեմ բացառում, որ ապագայում կվերադառնամ ակումբ որևէ վարչական կամ տեխնիկական պաշտոնում: Բայց դա հիմա չի լինի: Առայժմ ինձ դադար է պետք խիտ գրաֆիկից և մշտական ուղևորություններից»:
Հայերեն