Հոդվածներ

Կուրտուան Ռոդրիի որոշման մասին. «Նրա համար դա կորուստ էր»
23.08.2026
38 0

Ռոդրին, ինչպես և սպասվում էր, միացավ «Բարսելոնային»՝ Մադրիդի «Ռեալի» փոխարեն։ Սկզբում, այս ամռանը, լուրեր էին շրջանառվում  «Ռեալ Մադրիդ» տեղափոխության մասին, սակայն հետագայում նա պայմանագիր կնքեց «Կապտանռնագույնների» հետ։

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատասխանել է Ռոդրիի՝ «Բարսելոնա» և ոչ թե «Արքայական» ակումբ տեղափոխության որոշման վերաբերյալ հարցին.  «Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ուղին։ Եթե նա ընտրել է մեկ այլ ակումբ, դա նրա համար կորուստ կլինի»։

«Բարսելոնան» Ռոդրիի տրանսֆերի մասին հայտարարեց օգոստոսի 18-ին։ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Լրատվամիջոցները նշում են, որ իսպանացու տրանսֆերի երաշխավորված արժեքը կազմել է 60 միլիոն եվրո։ Կատալոնացիները կարող են լրացուցիչ 11 միլիոն եվրո վճարել՝ հնարավոր բոնուսների տեսքով։ 

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված