«Ատալանտայի» դեմ խաղում Զինեդին Զիդանը մեկնարկային կազմում տեղ էր հատկացրել նաև Վինիսիուսին։ Հարձակման գծում նա զույգ էր կազմել Կարիմ Բենզեմայի հետ։
Բրազիլացուն չհաջողվեց այդ խաղում դառնալ գոլի հեղինակ, չնայած այն բանին, որ մի քանի լավ հնարավորություններ ուներ։
Ամեն դեպքում «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ գոհ է ֆուտբոլիստի ցուցադրած խաղից։
«Սա այն Վինիսիուսն է, որին ես ցանկանում եմ տեսնել։ Նա լավ հանդիպում անցկացրեց». նշել է Զիդանը։
Հիշեցնենք, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը նույնպես խաղից հետո գովաբանել էր թիմակցին։
Los Merengues, Realmadrid.am