«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմում առկա վնասվածքների մասին:
«Չեմ կարող ասել՝ ինչի հետ է դա կապված: Ընթացիկ մրցաշրջանում յուրաքանչյուր ակումբ իր խնդիրներն է ունեցել. հնարավոր է՝ մենք տուժել ենք բոլորից շատ: Երբ թիմում 7-8 վնասվածք ունես, քեզ հարց ես տալիս, թե ինչ է կատարվում, սակայն պետք է շարժվել առաջ ու պահպանել դրական տրամադրվածությունը: Այնտեղ, որտեղ խնդիր կա, միշտ էլ կարելի է գտնել լուծում»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23-00-ին, «Ռեալն» ընդունելու է «Օսասունային»:
Fanat, Realmadrid.am