Ալֆոնսո Դևիսը կարող է մնալ «Բավարիայում» մինչ գործող պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2025 թվականը։
Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի փոխանցմամբ, մյունխենյան ակումբի ղեկավարությունը եկել է այն եզրահանգմանը, որ Դևիսը առաջիկա մրցաշրջանը կանցկացնի գերմանիայում և մրցաշրջանի ավարտից հետո կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
«Բավարիան» առաջարկ չի ստացել «Ռեալից» Դևիսի տրանսֆերի համար։ Վերջին օրերին ակումբի և ֆուտբոլիստի միջև բանակցություններ են եղել նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ, սակայն համաձայնություն ձեռք բերել չի հաջողվել։
«Բավարիան» բարելավել է իր առաջարկը, սակայն կանադացին ցանկանում է տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ ստանալ։ Ակումբի ղեկավարությունը, սակայն, հստակ սահմանաչափ ունի և չի պատրաստվում գնալ որևէ փոխզիջման։
Los Merengues, Realmadrid.am