• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բերբատով. «Բեյլը կվերադառնա «Ռեալ», եթե չարդարացնի Մոուրինիոյի սպասելիքները»

Հոդվածներ

Բերբատով. «Բեյլը կվերադառնա «Ռեալ», եթե չարդարացնի Մոուրինիոյի սպասելիքները»
21.01.2021
1763 0

«Տոտենհեմի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը մեկնաբանել է Գարեթ Բեյլի ելույթները այս մրցաշրջանում։ 

«Շատ բան էի սպասում Բեյլից «Տոտենհեմ» վերադառնալուց հետո։ Կարծում էի, որ նա կսթափվի ու լավ հարձակման եռյակ կկազմի Սոնի ու Քեյնի հետ, որը կկարողանար մրցակցել նույնիսկ «Լիվերպուլի» հարձակման գծի հետ։ 

Հիմա վստահ կարող եմ ասել, որ դա այդպես չէ։ Հուսով եմ, որ նա կվերականգնի իր լավագույն մարզավիճակը ու կսկսի խաղալ։ Եթե ոչ, ապա որոշումը միանշանակ կլինի. նա կվերադառնա «Ռեալ»։

Ներկա պահին նրան չեն խանգարում վնասվածքները, քանի որ նա լինում է պահեստայինների նստարանին։ Իսկ թե ինչու չի խաղում մեկնարկային րոպեներից, պարզ է, քանի որ մարզումների ընթացքում չի ցուցադրում այն խաղամակարդակը, որը ցանկանում է տեսնել Մոուրինիոն։

Շատ եմ ցավում, քանի որ Բեյլը որպես ֆուտբոլիստ ինձ շատ է դուր գալիս». ասել է Բերբատովը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված