«Լաս Պալմասի» հետ ոչ ոքիից հետո «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին El Chiringuito-ի հետ զրույցի ընթացքում քննադատել է թիմի ելույթներն ու խոսել Մբապեի մասին։
«Անչելոտին գիտի, որ շատ անելիք կա։ Եվ մարզիչը և ֆուտբոլիստները պետք է ավելի լավը դառնան։ Կարլոն պետք է ստիպի թիմին հասկանալ, որ նման հանդիպումներում հաղթելը հեշտ չէ։ Չպետք է գոլ բաց թողնել մրցակցի առաջին իսկ վտանգավոր գրոհի արդյունքում, բայց նման պասիվությամբ դժվար է ավելին ակնկալելը։ .
«Ռեալը» շատ է գնդակ կորցնում պաշտպանությունից հարձակման անցնելիս, փոխանցումների ժամանակ խոտանը շատ է, և նրանք դժվարությամբ են վերադարձնում գնդակն այն կորցնելուց հետո։ Երբ մրցակիցը նահանջում է, «Ռեալին» չի հերիքում մտահաղացումներն ու վարպետությունը։
Ինչ վերաբերում է 11 մետրանոցին, ապա կասեմ, որ Մբապեի փոխարեն ես այլ կերպ կարձագանքեի։ Ոչ ոք չէր կարող այդ 11 մետրանոցը խլել Ռոնալդուի ձեռքից, եթե նույնիսկ նա թիմում լիներ ընդամենը երկու շաբաթ։ Բայց սա ընդամենը իմ կարծիքն է». հայտարարել է Գուտին։
Հիշեցնենք, որ Գուտին «Ռեալի» կազմում հանդես է եկել 1995-ից 2010 թվականների ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am