«Ռեալի» հարձակվող Մարիանոն մտադիր է շարունակել ելույթները Մադրիդում:
Marca-ի հաղորդմամբ՝ իսպանացին հրաժարվում է հեռանալ թիմից, քանի որ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ժամկետով պայմանագիր ունի:
Մարիանոյին չի անհանգստացնում նույնիսկ այն, որ գալիք մրցաշրջանում կարող է ընդհանրապես խաղաժամանակ չստանալ:
Կառլո Անչելոտին չի վստահում ֆուտբոլիստին. նախորդ մրցաշրջանում Մարիանոն մասնակցել է ընդամենը 11 հանդիպման, որոնցում խփել է 1 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:
Fanat, Realamdrid.am