ESPN-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոն անդրադարձ է կատարել նաև Բենզեմայի՝ ոսկե գնդակը ստանալու շանսերին։
«Ցավոթ սրտի քչերն են հասկանում, թե ինչի համար է տրվում ոսկե գնդակը։ Եթե ես հնարավորություն ունենայի քվեարկելու, ապա Բենզեման կստանար իմ ձայնը։
Ես ֆուտբոլի սիրահար եմ ու ինձ դուր են գալիս այն ֆուտբոլիստները, ովքեր հասկանում են, թե ինչ է տեղի ունենում խաղադաշտում։
Եթե ինչ որ մեկը սիրում է ֆուտբոլ, ապա կսիրի նաև Բենզեմային». նշել է Կազեմիրոն։
Նշենք, որ Բենզեման համարվում է ոսկե գնդակը նվաճելու գլխավոր երեք հավակնորդներից մեկը։
Los Merengues, Realmadrid.am