Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդ, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալում»:
Ինչպես հաղորդում է AS-ը, նորվեգացու հայրն «արքայական» ակումբի ներկայացուցիչ Խոսե Անխել Սանչեսին տեղեկացրել է, որ իր որդին վերջնականապես կողմնորոշվել է ապագայի հարցում ու մտադիր է կարիերան շարունակել Մադրիդում:
Ավելի վաղ նշվում էր, որ Հալանդն ու հայրը օրեր առաջ ժամանել են նախ «Բարսելոնա», այնուհետև Մադրիդ ու բանակցություններ վարել:
Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ 20-ամյա «վունդերքինդի»՝ Մադրիդ տեղափոխությանը կարող է խանգարել 2 գործոն. գերմանական ակումբի՝ Հալանդին չվաճառելու ցանկությունն ու վերջինիս գործակալ Մինո Ռայոլայի ֆինանսական պահանջները:
Ընթացիկ մրցաշրջանում Հալանդն անցկացրել է 31 հանդիպում, խփել 33 գոլ ու կատարել 8 արդյունավետ ասիստ:
Fanat, Realmadrid.am