Հոդվածներ

Վինիսիուսը ճանաչվել է Հաիթիի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ
20.06.2026
94 0

«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորը ճանաչվել է ԱԱ 2026-ի խմբային փուլի երկրորդ տուրի Բրազիլաի 3։0 Հաիթի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ 

Վինին այդ խաղում կարողացավ դառնալ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև մասնակցություն ունեցավ Կունյայի խփած առաջին գոլին, սակայն նրա անվան դիմաց գոլային փոխանցում չգրանցվեց։ 

Հիշեցնենք, որ Մարոկոյի դեմ խաղում ևս Վինին ստացել էր լավագույնի կոչումը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված