«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին կիսվել է սպասելիքներով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ:
«Այս տարի խաղում ենք առանց հանդիսականների: Շատ եմ ափսոսում, որ «Ատալանտայի» երկրպագուները չեն կարող ժամանել արտագնա հանդիպումներին: Մադրիդում իսկական տոնահանդես կլիներ:
Չեմ ուզում խոսել առաջին խաղի կարմիր քարտի մասին. պետք է կենտրոնանանք գալիք հանդիպման վրա, քանի որ մրցակցի հարկի տակ ավելի դժվար է լինելու:
Առաջին կեսը որոշակիորեն ցույց կտա իրերի դասավորությունը: Մենք ամբիցիոզ թիմ ենք ու ցանկանում ենք այս մրցաշարում մնալ որքան հնարավոր է երկար»,-իտալացու խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Ատալանտա» խաղը մեկնարկելու է մարտի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realamdrid.am