• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Արբելոա. «Իմ ընկեր Անչելոտին հանգստանալու հնարավորություն չի տվել Վինիսիուսին»

Հոդվածներ

Արբելոա. «Իմ ընկեր Անչելոտին հանգստանալու հնարավորություն չի տվել Վինիսիուսին»
05.04.2026
308 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է միջազգային դադարից հետո Վինիսիուսի ֆիզիկական վիճակի մասին։ 

«Ինչպես և ակնկալվում էր, նա հոգնել է։ Իմ ընկեր Անչելոտին նրան հանգստանալու հնարավորություն չի տվել։ Բայց դա նորմալ է։ Ո՞վ կուզեր նման ֆուտբոլիստին հանգստանալու հնարավորություն տալ։

Ես նրան հասկանում եմ։ Կարլոն երկու լարված հանդիպում է ունեցել։ «Ռեալն» ու Բրազիլիայի հավաքականը թիմեր են, որտեղ պահանջները շատ մեծ են։

Վինիսիուսը աներևակայելի ֆուտբոլիստ է, և ակնհայտ է, որ 2026-ի մեկնարկից ի վեր նա շատ հանդիպումներ է անցկացրել։ Նա հանգիստ չի ստացել». նշել է Արբելոան։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված