«Յուվենտուսի» նախկին և «Լոս Անջելեսի» ներկայիս պաշտպան Ջորջո Կյելինին խոսել է «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին:
«Անչելոտիի արդյունքը խոսում է իր փոխարեն: Նա թոփ մարզիչ է: Ափսոսում եմ, որ չեմ աշխատել Կառլոյի հետ: Լավագույնն եմ մաղթում նրան կարիերայի ավարտական փուլում»,- իտալացու խոսքերը փոխանցում է Marca-ն:
Ավելի վաղ Կյելինին հայտնել էր, որ 2010 թվականին մոտ է եղել «Ռեալ» տեղափոխությանը, սակայն վերջին պահին գործարքը խափանվել է:
Fanat, Realmadrid.am