Յուրգեն Կլոպը կարող է արդեն այս ամռանը գլխավորել Մադրիդի «Ռեալը»։ Լրագրող Ֆրանսուա Գալյարդոյի տեղեկություններով՝ կողմերը նախապես համաձայնության են եկել համագործակցության շուրջ, և նշանակումը կախված չէ մադրիդցիների ներկայիս գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի արդյունքներից։
Աղբյուրի հաղորդմամբ՝ գերմանացի մասնագետի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս դեկտեմբերին, իսկ պայմանագիրն արդեն ստորագրված է։
Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից մինչև 2024 թվականը, որից հետո անցել է կառավարման ոլորտում աշխատանքի «Ռեդ Բուլլի» համակարգում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն