«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ Վինիսիուս Ջունիորը նվաճելու է ոսկե գնդակը։
«Այո՛, շուտով Վինիսիուսը կնվաճի ոսկե գնդակը։ «Բրագայի» դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ, որը չեղարկվեց չնչին խաղից դուրս վիճակի պատճառով և կատարեց գոլային փոխանցումներ։ Նա վերադարձել է և կրկին լավ մարզավիճակում է։ Վինին տարբերություն ստեղծեց։
Նա և Բելինգեմը միասին շատ լավ են խաղում գնդակով և առանց դրա։ Մենք դեռ կատարելագործվելու կարիք ունենք, բայց այս երկուսը իրենց առջև դրված խնդիրները հոյակապ են կատարում». նշել է իտալացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am