Արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որը հանդես է գալիս «Չելսիում», վերջին հարցազրույցում խոսել է Մադրիդի մասին։
«Ես կցանկանայի ապրել Մադրիդում։ Դա հիանալի քաղաք է, այն ինձ հիշեցնում է Բուենոս Այրեսը»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանիայի մայրաքաղաքի ակումբների վերաբերյալ հարցին Էնցոն միայն ժպտացել է և չի ցանկացել որևէ մեկնաբանություն տալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը երազում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
«Չելսիի» ղեկավարությունը բանակցություններ է վարում կիսապաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ՝ դիտարկելով նրան որպես երկարաժամկետ նախագծի կարևոր մաս, սակայն մինչև այս պահը կողմերին չի հաջողվել հասնել համաձայնության։
Ֆերնանդեսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2032 թվականի ամառ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն