Հոդվածներ

Անչելոտին շնորհավորել է «Ռոմային»
26.05.2022
2129 0

Կառլո Անչելոտին շնորհավորել է «Ռոմային» Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր դառնալու առթիվ:

«Շնորհավորում եմ հրաշք «Ռոմային»,- գրել է իտալացին «Ֆեյենորդի» դեմ խաղից հետո (1:0):

Հատկանշական է, որ եզրափակիչ դուրս գալուց հետո «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կոչ էր արել «Պապա Կառլոյին»՝ միասին հաղթել եզրափակիչներում:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Փարիզում «Ռեալը» ՉԼ-ի գավաթի համար պայքարելու է «Լիվերպուլի» դեմ:

Fanat, Realmadrid.am