ESPN-ը հարցում է անցկացրել Իսպանիայի Լա Լիգայի ֆուտբոլիստների շրջանում՝ պարզելու, թե որ մարզիչն ունի ամենանյարդայնացնող պահվածքը խաղերի ընթացքում։ Աղբյուրի տեղեկություններով՝ անանուն մնալ ցանկացող 30 խաղացողներից 43,3%-ը նշել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին։
Երկրորդ տեղում է «Խետաֆեի» ներկայացուցիչ Խոսե Բորդալասը՝ 23,3% ձայնով, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Վիլյառեալի» մարզիչ Մարսելինո Տորալը՝ 13,3%։ Հարցման մեջ հիշատակվել են նաև «Ժիրոնայի» մարզիչ Միչել Սանչեսը (6,6%) և Խաբի Ալոնսոն (3,3%)։
Հարցված խաղացողներից մեկը նշել է. «Սիմեոնեն շատ է սիրում սադրել մրցակիցներին»։ Մեկ ուրիշը հավելել է. «Բորդալասը բողոքում է ամեն ինչից»։
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Արքայական ակումբը» կհյուրընկալի «Ատլետիկոյին»։ Հանդիպումը կկայանա մարտի 22-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։
Fanat, Realmadrid.am
Հայերեն