Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը «Ինտերի» դեմ խաղից առաջ խոսել է խիտ խաղացանկի և դրա բացասական կողմերի մասին։
«Իրականությունն այն է, որ արդեն երկու մրցաշրջան է մենք խաղում ենք շատ խիտ խաղացանկով։ Ֆուտբոլիստները անընդհատ խաղում են։ Երեք օրը մեկ հանդիպումներ են լինում տարբեր մրցաշարերում։ Թվում է, թե օր օրի բոլորը ցանկանում են նոր մրցաշարեր ստեղծել, բայց ոչ ոք չի մտածում ֆուտբոլիստների առողջության մասին։
Այս մրցաշրջանում վնասվածքները շատ են և պետք է հաշվի առնել նաև կորոնավիրուսի հանգամանքը։ Նման խիտ գրաֆիկը ոչ մի լավ բանի չի բերի։ Շատ ֆուտբոլիստների ծանր վնասվածքներ կստանան, և պարզ չէ, թե դրանից հետո նրանց կարիերան ինչ ընթացք կունենա։ Չգիտեմ, կփոխվի որևէ բան, թե ոչ, բայց մեր խնդիրը այժմ բոլոր խաղերին հնարավորինս լավ պատրաստվելն է». ասել է Մոդրիչը։
Los Merengues, Realmadrid.am